Երևանում անցկացվում է գեղարվեստական մարմնամարզության մարզչական սեմինար
ՍպորտՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մարզչական սեմինար է անցկացնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
«Սեմինարը բաղկացած էր երեք փուլից: Այժմ մենք հասել ենք վերջինին՝ անցկացնում ենք մարզական սեմինար, որի ընթացքում շեշտը դրվում է գործիքային տեխնիկայի զարգացման վրա: Այս օրերին սեմինարի համար Հայաստանում է Վիկտորիա Օնեգինա, ով Ռուսաստանի առաջնակարգ մրցավարն է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը:
Սեմինարին մասնակցում են թե մարզիկներ, թե մարզիչներ և թե մրցավարներ: