Օհանյանը`Բերձորի հանձման մասին
Ուշադրության կենտրոնումԲոլոր այն փաստաթղթերը, որոնք ստորագել են այս իշխանությունները, ունեն իրենց առանձնահատկություններն ու նրբությունները, բայց այդ նրբությունները հաշվի չեն առել, ես կարծում եմ, որ Նիկոլին պարտադրել են փաստաթղթեր ստորագրել, ինքը չէր կարող հասկանալ այդ նրբությունները, հակառակ դեպքում՝ ինքը չէր պարտավորվի Արցախի ժողովրդի կողմից նման փաստաթուղթ ստորագրել: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Բերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով՝ և կապի, և ենթակառույցների հետագա տիրապետման, իհարկե, նաև անվտանգության առումով: Խնդրի լուծման լավագույն տարբերակը կլինի Բերձորի վերաբնակեցումը, սակայն չգիտեմ արդյոք իշխանությունը ունի նման ծրագիր,թե ոչ»,-հավելեց նա: