Սևակ Նուրիջանյանը հիվանդանոցում մահացել է
Ուշադրության կենտրոնումԱյսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 44-ամյա Սևակ Նուրիջանյանն է, ով գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մոտ մեկ ժամ անց գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելին՝ այստեղ