Կրակոցներ Հայաստանում. կա զոհ և վիրավոր
Ուշադրության կենտրոնումԵրեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Բորիս Վանյանը։
Մինչ բժիշկները պայքարում էին Ս. Դավոյանի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ հունիսի 6-ին, ժամը 23։30-ի սահմաններում Դ. Վանյանը վիճաբանել է Ս. Դավոյանի հետ, որի ժամանակ ատրճանակից 3 անգամ կրակել է Ս. Դավոյանի որովայնին՝ պատճառելով նշված վնասվածքները, իսկ վիճաբանության ժամանակ Ս. Դավոյանը դանակով հարվածել է Դ. Վանյանին։
Ավելին՝ այստեղ