2 տարեկան երեխան ատրճանակով կրակել է հոր մեջքին
ՄիջազգայինԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում երկու տարեկան տղան ատրճանակով կրակել է հոր մեջքին, երբ վերջինս խաղալիս է եղել տեսախաղի վահանակով։ Երեխայի մայրը՝ 26-ամյա Մարի Այալան, ձերբակալվել է ոչ պատշաճ ձևով զենք պահելու համար։ Այս մասին հայտնում է NBC News.com-ը։
Ոստիկանության տվյալներով՝ նա մոռացել է զենքը դնել երեխաների համար անհասանելի վայրում։ Ընտանիքի հինգ երեխաներից ավագը իրավապահներին հայտնել է, որ իր եղբայրը կարողացել է գտնել Glock տիպի ատրճանակը, իսկ հետո պատահաբար կրակել է այն։
Ավելին՝ այստեղ