Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ում գրավել է 2-րդ տեղը
ՍպորտԻնչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը:
Փաշիկ Ալավերդյանի թիմից չեմպիոններ են դարձել Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), արծաթե մեդալակիրները Արա Աղանյանը (96 կգ) Սամվել Գասպարյանն (102 կգ) ու Վարազդատ Լալայանն (+109 կգ) են, իսկ բրոնզե՝ Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):
Արդեն այս տարվա Աշխարհի առաջնությունից ծանրորդները պայքարելու են Օլիմպիական խաղերի վարկանիշների համար: Հաջորդ տարվա ԵԱ-ն նախատեսված է Երեւանում: