Մահացել է Վլադիմիր Գաբրիելյանը
Ուշադրության կենտրոնումՅամալո-Նենեցյան ինքնավար օկրուգում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել են Вконтакте-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և ընկերության գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հոլդինգի մամուլի ծառայությունից։
«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ողբերգական վթարի հետևանքով մահացել են Վլադիմիր Գաբրիելյանը և Սերգեյ Մերզլյակովը։ Սգում ենք ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին հաղորդվել էր, որ Գաբրիելյանն անհետացել է Նենեցյան ինքնավար օկրուգում՝ ամենագնաց մեքենաներով գետն անցնելիս։
Ավելին՝ այստեղ