Քամու հետևանքով Երևանում ավերածություններ են եղել. ԱԻՆ
Ուշադրության կենտրոնումՀունիսի 4-ին, ժամը 20։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 33 շենքի մոտ քամու հետևանքով էլեկտրասյունը շրջվել է և ընկել հոսանքալարի վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ավելին՝ այստեղ