Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է
ՍպորտԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք:
Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը:Պոկում վարժությունում Խուրշուդյանը երեք մոտեցումներից միայն երկուսը հաջողեց` 102 կգ և 105 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 122կգ:
Երկամարտի 227 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է: