Մոսկվայի կենտրոնում նա է գնդակահարել հայ գործարար Հովհաննես Կամարյանին
Ուշադրության կենտրոնումՄոսկվայի Խամովնիկի դատարանը երկու ամսով ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանին, որը մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում հայ գործարարի սպանության մեջ։ 62-ամյա Հովհաննես Կամարյանին գնդակահարել էին հունիսի 2-ի ուշ երեկոյան, հայտնում է «Կոմերսանտը»։
Սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը, պաշտպանական կողմը չի առարկել նրան ձերբակալելու դեմ։ «Դատարանը Երվանդյան Հայրիկ Ալիկովիչի նկատմամբ, որպես խափանման միջոց, երկու ամսով, այսինքն՝ մինչեւ օգոստոսի 3-ը կալանքը ընտրելու որոշում է կայացրել»,- ասել է դատավորը (մեջբերում է ՏԱՍՍ-ը)։
Ավելին՝ այստեղ