Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը


Ավետիք Չալաբյանը շատ կոռեկտ մարդ է, չեմ հասկանում` ինչու են կալանավորել. Արամ Բեկչյան

Հասարակություն

«Բայց քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, այդ վտանգը չկա»,- «Առավոտի» զրուցակիցն է «Ապագա հայկականի» նախաձեռնության համահիմնադիր Արամ Բեկչյանը:

– 44-օրյա պատերազմից հետո եւ Հայաստանը, եւ Արցախը բազմաթիվ խնդիրների առջեւ են հայտնվել, դրանց լուծումները դուք պատկերացնում եք «Ապագա հայկականի» նախաձեռնության շրջանակներում, որը բավականին հավակնոտ հարթակ է՝ այն իրավիճակի համար, այն ապատիկ տրամադրությունների համար, որում հայտնվել են հայկական երկու պետությունները եւ այնտեղ բնակվող մարդիկ: Ինչպե՞ս եք պատկերացնում հավակնոտ ծրագրերի իրագործումը, երբ մարդկանց համար առաջնայինը անվտանգության հարցերն են:

– Գիտեք, մեր նպատակների հիմնական մասը հենց պետության ֆունկցիան է, բայց եթե մենք ասենք, որ դա պետության ֆունկցիան է եւ ոչինչ չանենք, դա էլ միջոց չէ: Օրինակ, անվտանգության հարցը դա պետության հարցն է: Ես ամենաշատը կարող եմ ավտոմատ վերցնել ու գնալ, դա խնդիր չի: Բայց մենք էլ պետք է անենք այն, ինչը կարող ենք: Ես շփվում եմ արցախցիների հետ, շատ բան գիտեմ ու գիտեմ, որ առաջ բոլորը գալիս էին Արցախ, հիմա՝ չեն գալիս, լքված է, դրա համար պետք է ինչ-որ բան անել, հույս տալ մարդկանց: Եթե հույս կա, ապագա կա, եթե հույս չկա՝ պիտի մեր պատմության վերջին էջը փակենք: Կան ազգեր՝ ասորիները, քրդերը եւ այլն, որ պետականություն չունեն. դա էլ ձեւ է, եթե այդպես մտածենք… Բայց մենք փորձում ենք մի քիչ ուրիշ ճանապարհով գնալ: Անվտանգության հարցը կարեւոր հարց է, դեմոգրաֆիական խնդիրներն էլ են անվտանգություն, եթե Արցախում մնաց 30 հազար հայ, հետո՝ 20… մարդկության պատմության մեջ այդ ժամանակահատվածը փոքր թիվ է, եւս 20 տարի հետո մարդ չմնաց՝ ոչինչ էլ չի մնա: Ուստի, մենք պետք է փորձենք ամեն ինչ անել՝ հասկանալու համար առկա խնդիրները, ավելի ամբողջական պատկերացնելու համար դրանց լուծումները: Այն ծրագրերը, որոնք մենք նախատեսում ենք, մեկ օրվա չեն, դրանք 20-25 տարվա կտրվածքով նախատեսվող գործընթացներ են: Իհարկե, մենք չգիտենք, թե վաղն ի՞նչ կլինի. հուսով ենք, որ լավ կլինի, բայց եթե ոչինչ չանենք, հաստատ լավ չի լինի:

– Ասացիք, որ «Ապագա հայկականի» նախաձեռնության ծրագրերի մի մասը պետության ֆունկցիան է, բայց պետությունը՝ ի դեմս գործող իշխանության, այսօր այլ ծրագրեր է փորձում իրականացնել, խաղաղության դարաշրջանի են ձգտում եւ այստեղ, կարծես, ճանապարհներն առանձնանում են:

– Գիտեք, պետության այդ ղեկավարներին մեր ժողովուրդն է ընտրել: Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջանին, ես գտնում եմ, որ առանց խաղաղության բարդ կլինի ինչ-որ բան անել. կա երկու մեթոդ՝ կամ վերցնում ենք ավտոմատը եւ գնում, բոլորս էլ կարող ենք գնալ, բայց ի՞նչ կտա դա այսօրվա դրությամբ: Կարծում եմ՝ ոչինչ չի տա, որովհետեւ մենք չունենք այն ուժը, որ կռվենք 80 միլիոնի դեմ: Բայց մենք այլ ուժեր ունենք. նույն հակառակորդին, նույն թշնամուն մեր հարթակ պիտի բերենք: Դրա համար, պետք է գտնենք ֆորմուլաներ, որպեսզի կարողանանք հաջողել:

– Այսինքն, մենք պետք է գնանք խաղաղության՝ ցանկացա՞ծ գնով:

– Իհարկե՝ ոչ: Արցախի հայաթափման գնով՝ ոչ: Բայց քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, այդ վտանգը չկա: Ստորագրություններով չի, հասկացեք: Ուկրաինան ստորագրել էր Բուդապեշտի փաստաթուղթը. հետո՞, ի՞նչ երաշխիք: Բայց վաղը, եթե ինչ-որ միջոց լինի, հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվի, մենք պատրա՞ստ ենք, պատրաստ չենք, երկու տարվա ընթացքում ոչինչ չենք արել բանակի համար:

– Արել ենք, ինչ մնացել էր, դա էլ ենք քանդում:

– Ներքաղաքական գզվռտոց է գնում: Հետո՞: Շատ մեծ ռիսկեր ունենք, եթե հանկարծ այսօր Հայաստանում մեծ կոնֆլիկտ լինի, մենք կարող ենք ամենը կորցնել: Հիմա, ինչ-որ ստատուս-քվո է ու պետք է գտնենք ֆորմուլա: Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ ընթացող բանակցություններից, պայմանավորվածություններից, իհարկե, ամեն պայմանով պետք չի ստորագրել, բայց ինչ-որ կերպ պետք է ելքեր գտնենք իրավիճակից: Օրինակ, այսօր Ավետիք Չալաբյանը կալանավորված է. ես այդ մարդուն շատ լավ գիտեմ, շատ կոռեկտ մարդ է, բայց չեմ հասկանում՝ ինչի՞ համար են կալանավորել: Ընդհանրապես, պետք է բոլորը հավաքվեն՝ իրար հետ եւ ապագայի տեսլականները քննարկեն: Մենք կարող ենք այդ հարթակը լինել, այս հարթակը կարող է բոլոր ուժերին միավորող լինել, բայց ոչ ոք չի լսում եւ դա չի նշանակում, որ մենք այս աշխատանքը չպետք է անենք: Հուսով ենք՝ կլսեն:

– Ճի՞շտ եք համարում, որ պարտված ղեկավարը շարունակի բանակցել՝ նոր պարտությունների ոգով. ասում եք՝ ներքաղաքական գզվռտոց է, բայց, ըստ էության, այդ բանավեճն է Հայաստանում:

– Գիտեք, պարտված ղեկավարին ընտրել են: Մենք կարո՞ղ ենք ասել, որ ընտրություններն արդար չեն եղել:

– Համենայնդեպս, չի բողոքարկվել ընտրությունների արդյունքները:

– Այո, չի բողոքարկվել, որովհետեւ մարդիկ ընտրել են:

– Բայց հանրության մեծ մասն էլ չի մասնակցել այդ ընտրություններին՝ տարբեր պատճառներով:

– Աշխարհում 100 տոկոսանոց ընտրություններ շատ քիչ են լինում, անգամ 70 տոկոսանոց ընտրություններն են զարմանալի, 50 տոկոսն էլ շատ լավ ցուցանիշ է համարվում: Ես չեմ ասում՝ լավ է կամ վատ է. փաստ է, եկեք փաստն ընդունենք: Եթե այսօր բոլորս զենք վերցնենք, գնանք ու ասենք՝ հեռացիր, ի՞նչ կլինի:

– Առաջարկվում է ժամանակավոր կառավարության տարբերակը՝ բացառապես մասնագետներից կազմված, որոնք էլ պետք է լուծումները գտնեն:

– Եթե դա լինի ուժի դիրքից, շատ մեծ ռիսկ է պարունակում, նկատի ունեմ Արցախի, բայց ավելի շատ Սյունիքի հանդեպ: Ուստի, ես կարծում եմ, որ երկխոսության ֆորմուլա պետք է գտնել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ


Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա Կոստանյան
Ամենադիտված