Մոլորակի ամենաարտասովոր մոդելները
LifeOrer.am-ը ներկայացնում է մոդելների, ովքեր փոխել են ժամանակակից աշխարհում տիրող գեղեցկության մասին պատկերացումները:
Նրանք շատ են տարբերվում մոդելներից, որոնց սովոր ենք տեսնել նորաձևության ամսագրերի էջերին ու պոդիումներին, սակայն դա նրանց չի խանգարում լինել այնպիսին, ինչպիսին կան:
![]()
Պուերտո-Ռիկոյից 28-ամյա Դենիզ Բիդոն XXL չափի ամենապահանջված մոդելներից է: Նա օրինակ է ծառայում 60 կիլոգրամից ավելի կշռող կանանց համար ու հպարտանում է իր կազմվածքով:
![]()
Կանաչաչյա աֆրոամերիկացի ալբինոս Դիանդրա Ֆորեսթ: Ալբինիզմը սևամորթների շրջանում հազվադեպ հանդիպող երևույթ է, ինչի հետևանքով շատ բարձր է գնահատվում նորաձևության ինդուստրիայում:
![]()
Լատվիացի մոդել ու երգչուհի Վիկտորյա Մոդեստան ենթարկվեց ոտքի անդամահատման, սակայն դա չխանգարեց նրան պահպանել ինքնավստահությունը:
![]()
Մոդել Մոֆին լայն ճանաչում ստացավ շնորհիվ իր շլության, որը յուրահատուկ հմայք հաղորդեց աղջկան:
![]()
Ուկրաինացի մոդել Մաշա Տելնան ապշեցնում է բոլորին իր զարմանալիորեն մեծ աչքերով:
![]()
Ֆրանսուհի Քեյսի Լեգլերը դարձավ առաջին մոդելը, ում հետ պայմանագիր կնքեցին որպես տղամարդ: 188 սմ հասակով, կարճ սանրվածքով, սուր այտոսկրերով ու կամային ծնոտով մոդելը գովազդում է տղամարդկանց հագուստ:
![]()
Ջեյմի Բրյուերը դարձավ Դաունի համախտանիշով աշխարհում առաջին մոդելը, իսկ մի քանի տարի առաջ անգամ հանդես եկավ որպես դերասանուհի՝ «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում:
![]()
Կանադացի մոդել Վիննի Հարլոուն (Շանատել Վիննի) մանկուց տառապում է պիգմենտացիայի խախտմամբ, որը հայտնի է որպես վիտիլիգո: Աղջիկը իր թերությունը կարողացավ մատուցել որպես արժանիք՝ դառնալով հայտնի մոդել:
![]()
84-ամյա մոդել Կարմեն դել'Օրեֆայսը մինչ օրս մասնակցում է նորաձևության ցուցադրությունների, լուսանկարվում հայտնի սնդուսափայլ ամսագրերի համար, դառնում ընկերությունների գովազդային դեմքը՝ հիացնելով իր անթառամ գեղեցկությամբ:
![]()
35-ամյա ամերիկուհի Էրիկա Իրվինը (Ամազոնկա Եվա) աշխարհում ամենաբարձրահասակ մոդելներից է: Նրա հասակը կազմում է 2 մետր ու 3 սմ: