Իրանում 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ուշադրության կենտրոնումԻրանի Իսլամական Հանրապետության Ֆարս նահանգում հունվարի 22-ի գիշերը տեղի է ունեցել երկրաշարժ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դարաբ քաղաքից 83 կմ հարավ-արևելք` երկրակեղևից 28 կմ խորության վրա:
Տուժածների ու փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: