Պիկեն և Շակիռան բաժանվել են. ԶԼՄ
ՍպորտԺերար Պիկեն և Շակիրան բաժանվել են, գրում է Sports. ru-ն։
Ինչպես հայտնում է El Periodico-ն, երգչուհին պարզել է, որ «Բարսելոնայի» պաշտպանն իրեն այլ կնոջ հետ է դավաճանում։ Պիկեն արդեն մի քանի շաբաթ է՝ մենակ է ապրում իր հին բնակարանում։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը հաճախ է գնում Bling Bling և Patron գիշերային ակումբներ։ Երկու ակումբներում էլ Պիկեին «տեսել են այլ կանանց ուղեկցությամբ»։
Նշվում է, որ Ժերարը երեկույթների է եղել մինչև գիշերվա ժամը 2-3-ը, չնայած այն հանգամանքին, որ առավոտյան պետք է մարզվի Բարսայի հետ։
Պիկեն և Շակիրան հարաբերությունների մեջ են 2011 թվականից, սակայն պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի։