Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 31-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Նիվայով Բրյուսովի համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 62-ամյա Գոհար Մելիքյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին,ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Ավելին՝ այստեղ