Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ
Ուշադրության կենտրոնումՄիասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հունիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հունիսի 3-ից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան կատարած գործարքների հանրագումարից 10%-ի չափով հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամը)։
Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական։ Համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ միջոցառմանը միանալու համար․ այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։
Ավելին՝այստեղ