Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել
Ուշադրության կենտրոնումԻր տանը մահացած են գտել Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին։ Մահվան ստույգ պատճառը ներկայում հայտնի չէ։ Իրավապահները դեպքի վայրում են:
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիի մահվան գործով հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության դրդում։
Իլյա Էլոշվիլին 47 տարեկան էր։ Նա ունի կին և երկու երեխա։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից, մինչ այդ եղել է էներգետիկայի նախարարը, իսկ ավելի վաղ՝ էներգետիկայի փոխնախարարը։