Ի՞նչ է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
ՀասարակությունՌԴ զինված ուժերն «Ազովստալ» կոմբինատի նկուղների հետազոտության ժամանակ ֆուրգոն են հայտնաբերել՝ Ուկրաինայի 152 զինվորականների դիակներով, որոնց տակ ականներ են եղել։ Այն ականապատել են Կիևի ցուցումով, որ մեղադրեն Ռուսաստանին մարմինները դիտավորյալ ոչնչացնելու մեջ: Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ֆուրգոնի զննության ժամանակ ռուս սակրավորները զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների տակ տեղադրված չորս ական են հայտնաբերել, ընդ որում՝ դրանցում առկա պայթուցիկ նյութի ընդհանուր զանգվածը բավարար էր ֆուրգոնում եղած բոլոր մնացորդների ոչնչացման համար:
««Ազովի» գերիների հարցաքննությունների արդյունքում պարզվել է, որ մարմինների ականապատումն իրականացվել է Կիևի ուղիղ ցուցումով։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին մարմինների մնացորդները դիտավորյալ ոչնչացնելու համար ու թույլ չտալ, որ դրանք դուրս բերվեն հարազատներին հանձնելու համար, որպեսզի փրկեն Կիևի ռեժիմի ու անձամբ Զելենսկու քաղաքական «հեղինակությունը», — ասել է Կոնաշենկովը։
Ավելին՝ այստեղ