Գետից հայտնաբերել են պայուսակ՝ մեջը խոշտանգված երեխայի դի
Ուշադրության կենտրոնումՏեմերնիկ գետի հատակում տոպրակի մեջ հայտնաբերվել է 5-7 տարեկան տղայի դի՝ բռնության ենթարկելու նախանշաններով։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեխայի դիակով պայուսակի հայտնաբերումից հետո: Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Ռոստովի մարզի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել հետաքննությունը։