«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են

Չալաբյանի կալանավորումը բացարձակ հիմնազուրկ է, դատախազությունն էլ հիմնավոր կասկածին չի անդրադարձել. դատական նիստը կշարունակվի վաղը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։  Նիստը կշարունակվի վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 13:30-ին:

Նիստի ավարտին Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը նշեց` պաշտպանական կողմը ներկայացրեց իր բողոքը, դիրքորոշումը, լրացուցիչ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին իրենց պաշտպանյալի անձը բնութագրող տվյալներին: «Դատախազի կողմից ներկայացվեցին դիրքորոշումներ, որոնք վերաբերելի էին այս քրգործով մեր կողմից ներկայացված բողոքին: Ըստ էության, որևէ հիմնավորում, փաստական տվյալ, որը կհակադրվեր մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին, հիմնավորումներին` կալանքի և հիմնավոր կասկածի մասով, դատարան չներկայացրեցին: Դատախազի կողմից ներկայացվեցին մի քանի դիրքորոշումներ, պաշտպանական կողմի մոտ այնպիսի տպավորություն էր, որ պարզապես ներկայացվում է մի հանգամանք, որն, ըստ էության, չի արծարծվել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, սակայն դատախազությունը, չներկայացնելով վերաքննիչ բողոք այդ մասերով, դատական նիստի ժամանակ բարձրաձայնում էր հանգամանքներ, որոնք չեն մտել որոշման մեջ և բողոքարկման առարկա չեն դարձել: Խոսքը հետևյալի մասին է. նիստի ժամանակ վարույթ իրականացնող մարմինը դատարան էր բերել և ցանկանում էր բողոքի նյութերին կցել այնպիսի նյութեր, որոնք կատարվել են ավելի ուշ, քան ներկայացվել էր բողոքը: Մեր կողմից բարձրացվել էր այդ հարցը, որ դա չի կարող մտնել սույն միջնորդության նյութերի մեջ և նաև չի կարող դրվել հետագայում կայացվելիք որոշման հիմքում, որը դատարանի կողմից արվել էր: Խոսքը հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների մասին է, որոնք չէին ներառվել տվյալ նյութերի շրջանակներում և չէին արծարծվել որոշման մեջ: Այս մասին փաստական տվյալները կներկայացվեն մայիսի 31-ին»,-նշեց Արթուր Հարությունյանը: Տեղեկացրեց, որ Ավ. Չալաբյանը ևս ծավալուն ելույթով է հանդես եկել, մասնավորաբար` մեջբերեց նրա հետևյալ միտքը. «Ես մեր երկրի քաղաքացին եմ, շահառուն, սեփականատերը և եթե փորձեմ փախչել քննությունից, ապա փախչում եմ ինքս ինձանից»: Հավելում է` վարույթ իրականացնող մարմինն իր ներկայացրած կալանավորման միջնորդությամբ նշում է պարզապես հիմքեր, որ Չալաբյանը կփախչի, կխուսափի, կխոչընդոտի: «Սակայն սա հիմնավորող որևէ փաստական տվյալներ չեն ներկայացվել, սրանք եղել են քննիչի մտահոգությունները, նույնը տեղ է գտել դատարանի որոշման մեջ, նույն թեզը մեր բողոքի շրջանակներում փորձում է առաջ տանել նաև Դատախազությունը»,-եզրափակեց Հարությունյանը:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր հերթին ընդգծեց` ցանկացած կալանավորման պայմանը հիմնավոր կասկածն է: «Այսինքն` կա հիմնավոր կասկած, որ անձն առնչություն ունի մեղսագրվող արարքին: Հիմնավոր կասկածի վերաբերյալ մանրամասն անդրադարձել ենք դատական ակտի հիմքում ընկած երեք ապացույցի տեսակներին, ապացուցել ենք, որ դրանից երկուսն ընդհանրապես տեղեկություն չեն պարունակում Չալաբյանի կողմից այդ արարքը կատարած լինելուն, իսկ երրորդն էլ հերքում է նրա առնչությունը մեղսագրվող արարքին: Դատախազին իր ելույթում բացարձակ չանդրադարձավ հիմնավոր կասկածին: Ասում ենք, որ հուլիսի մեկից Քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու, որով այդ արարքը չի լինելու հանցագործություն: Դատախազն ասում է` իմ տեղեկություններով օրենսդրական նախաձեռնություն է իրականացվում, որ այդ արարքը նորից քրեականացվի»,-ընդգծեց Վ. Հարությունյանը` հավելելով, որ ահա այս պայմաններում է շարունակվելու դատական նիստը նաև մայիսի 31-ին:

Մինչ նիստի սկիզբը մեզ հետ զրույցում «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն էլ նշեց. «Փաստաբանները բազմիցս խոսել են, որ Ավ. Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ հիմնազուրկ է: Դատական նիստից առանձնապես մեծ հույսեր չկան, որովհետև գործն ամբողջությամբ պատվիրված է, սա քաղաքական հետապնդում ու հալածանք է և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանից իջեցված պատվեր: Մարդն իր քաղաքական համոզմունքները, Հայաստանի անվտանգային ապագայի վերաբերյալ իր թիրախային դիրքորոշումները հայտնելու, Հայաստանի գործող իշխանություններին թիրախային ձևով քննադատելու համար կալանավորվել է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, մի քանի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդը կոչ էին արել չեղարկել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը և արդար քննություն իրականացնել։ Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր էին ներկայացրել նաև ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը։

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանումՈսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվելՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են
Ամենադիտված