Ողբերգական դեպք Արարատի մարզում
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, CHINVAN 804 մակնիշի տրակտորը կողաշրջվել է և մեջը մահացած քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հերթափոխի պետ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2 դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ քաղաքացուն պատկանող կողաշրջված տրակտորը դարձի են բերել և տակից դուրս են բերել տրակտորավարի դին:
Ավելին՝ այստեղ