Ինչպես են բռնության ենթարկում Գեղամ Մանուկյանին
TVԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների ու «Դիմադրության» շարժման մասնակիցների միջեւ բախումների ժամանակ ոստիկանները հարվածեցին նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
Նա որոշ ժամանակ ցավից կռացել էր:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները առավոտից երթով հասել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ են, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մտնեն ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Շարժման ձևակերպած Հայտարարության մասին, բայց ոստիկանները նախ թույլ չտվեցին պատգամավորներին ներս մտնել, ապա նաեւ որոշ ժամանակ անց հրմշտոց ու բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ:
Կան տուժածներ եւ բազմաթիվ բերման ենթարկվածներ: Պատառոտված են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի շապիկը, հարվածներ էր ստացել նաեւ Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը: Նրա վերնաշապիկը պատառ-պատառ էր եղած:
Ցուցարարները կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից երթով շարժվեցին Նալբանդյան փողոցով դեպի վեր: