Արտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվել․ նա պատշգամբից նետեց խոշոր չափի դոլարներ
Ուշադրության կենտրոնումԱրտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվել․ նա պատշգամբից նետեց խոշոր չափի դոլարներ
Shamhsyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ և թիվ 16-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջում է հանդիպում՝ իր երկրի դեսպանի հետ: Այս պահին դեսպանատանից ներևկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ:
Տեղում է նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպեատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ