Եթե կանգնած եք ամուսնալուծության առաջ․ անհրաժեշտ քայլեր
LifeԱմուսնանալիս յուրաքանչյուր կին երազում է ամուսնու հետ ապրել երջանիկ եւ մինչեւ կյանքի վերջ: Սակայն հաճախ ինչ-ինչ պատճառվներով ստիպված ենք լինում ամուսնալուծվելու որոշում կայացնել: Ամուսնալուծությունը հոգեբանորեն չափազանց ծանր է տանելը, էմոցիաներն ավելին են անում, քան սթափ ուղեղը: Հետեւաբար, հոգեբաններն ու իրավաբանները մի քանի խորհուրդ են տալիս ամուսնալուծության պարագայում:
Առաջին քայլ` Հավասարակշռում ենք էմոցիոնալ վիճակը: Լաց եղեք, հանդիպեք ընկերուհիներին, խոսեք, պատմեք` ի խոսքով, դուրս թափեք ձեր բացասական էմոցիաները, մի պահեք դրանք ձեր մեջ: Մի լավ լացելուց հետո ձեզ համար նվերներ գնեք` գնացեք մերսման, շոփինգի, զբաղեցրեք ձեր միտքը: Հիշեք, որ դուք միակը չեք, աշխարհում միլիոնավոր ամուսնալուծված կանայք կան: Այս ամենը կօգնի էմոցիաները հավասարակշռել:
Երկրորդ քայլ` ուսումնադիրեք ձեր իրավունքները Ամուսնալուծության պարագայում անհրաժեշտ է նաեւ իրավականորեն տեղեկացված լինել, ինչ արած` ձեզ ծանր գործընթացներ են սպասվում` ունեցվածքի կիսում, ալիմենտներ` երեխաների պարագայում, երեխաների` ծնողների հետ ապրելու խնդիրը եւ այլն: Եթե նախկին ամուսնու հետ այդ բոլոր հարցերը չեք կարողանում խաղաղ ճանապարհով լուծել, ուրեմն անպայման որակյալ փաստաբանի վարձեք: Իսկ եթե ձեր միջոցները ձեզ թույլ չեն տալիս փաստաբան ունենալ, ուսումնասիրեք համապատասխան նյութեր եւ իմացեք, թե ով ինչ իրավունքներ ունի ամուսնալուծության պարագայում: Անչափ կարեւոր է իրավական գիտակցությունը այս պարագայում: