Պիկասոյի՝ Շոն Քոներիի հավաքածուից կտավն աճուրդում վաճառվել է 22 մլն դոլարով
ՄշակույթChristie's-ը Հոնկոնգում աճուրդի է հանել իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը՝ հոլիվուդյան դերասան Շոն Քոներիի հավաքածուից։ Դերասանի ընտանիքը որոշել է «Տղամարդու կիսանդրին շրջանակում» կտավը վաճառել այն բանից հետո, երբ Քոներին խնդրել էր մահից հետո իր անունով բարեգործական հիմնադրամ ստեղծել։
Շոն Քոնների հիմնադրամը ստացված գումարը՝ 22 մլն դոլար, կնվիրաբերի Շոտլանդիայի, ինչպես նաև Բահամյան կղզիների բարեգործական կազմակերպություններին:
Նշվում է, որ Քոներին 1969 թվականին ստեղծված կտավը գնել էր մահից առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերին։