Գիտնականնեը հղիության հաստատման նոր մեթոդ են հայտնագործել
LifeLife.panorama.am-ը գրում է.
Իսրայելի գիտնականները նոր, հետաքրքիր հայտնագործության հեղինակ են դարձել: Նրանք պարզել են, որ մեզից բացի կնոջ թուքը ևս կարող է օգնել հղիության բացահայտման գործում: Ուսումնասիրությամբ զբաղվել են Երուսաղեմի հրեական համալսարանի գիտնականները: Նրանց աշխատանքի շնորհիվ նոր փորձարկիչ է հայտնագործվել, որ կարող է շատ շուտով հասանելի դառնալ բոլորին:
Այն նման է սովորական ջերմաչափի և կարող է անմիջապես վերլուծել կնոջ թքի տվյալները: Այն կարող է ծառայել բազմակի օգտագործման համար: Չի բացառվում, որ փորձարկիչն օգտագործվի նաև հիվանդությունների առկայությունը բացահայտելու համար:
Գիտնականները վստահ են, որ ընդամենը մի քանի տարի անց այն լայն կիրառություն կստանա: