Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ


Մասնագիտական հանրությունն ու բիզնես շրջանակները՝ մեկ հարկի տակ. կայացավ ՀԱՓՀՊ տարեկան ընդհանուր ժողովը

Ուշադրության կենտրոնում

 «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին աուդիտորներ և փորձագետ հաշվապահներ, աուդիտորական կազմակերպություններ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, բիզնես և պրոֆեսիոնալ կառույցների ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները:

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրեց Պալատի 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքները,  հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձևավորելուն, պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը, աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման համակարգի բարելավմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը, աուդիտորական ծառայությունների պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրմանը։

Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն իր խոսքում նշեց․«Վերջին տարիներին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում ներդրվեց նոր՝ «Հանրային վերահսկողության խորհուրդ - Մասնագիտացված կառույց» մոդելը։ Այն  կիրառվում է զարգացած շատ երկրներում և համարվում առավել արդյունավետ համակարգ, քան պետական կարգավորման համակարգերը, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվողականությանը և կորպորատիվ կառավարմանը, կազմակերպությունների կողմից թափանցիկ, արժանահավատ և օգտագործելի տեղեկատվության ներկայացմանը, բարձրորակ աուդիտորական և մասնագիտական այլ ծառայությունների մատուցմանը, միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը և որակավորմանը»։

Ներկայումս Պալատը Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020թ․-ից փոխանցվել են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանում և վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության և օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում:

Այսուհետ միայն Պալատի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունները կարող են մատուցել աուդիտորական ծառայություններ, և միայն Պալատի անդամ ֆիզիկական անձինք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում աշխատել որպես գլխավոր հաշվապահ, կամ աուդիտորական կազմակերպություններում աշխատել որպես աուդիտոր։

Պալատն իր առաջիկա ծրագրերով նախատեսում է համակարգային ներդրումներ և երակարաժամկետ նախագծեր, մասնավորապես՝ որակավորման քննական բոլոր յոթ առարկաների դասագրքերի արդիականացում, քննությունների կազմակերպման, քննաթերթերի, շտեմարանների, դասախոսական անձնակազմի բարելավում, ֆունկցիոնալ նոր հնարավորություններով Պալատի կայքի պատրաստում, աուդիտորական փաստաթղթավորման մեթոդական ձեռնարկի և աուդիտի իրականացմանը օժանդակող համակարգչային ծրագրի մշակում, աուդիտորական ծառայությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրում։  

Պալատն իրականացնում է միջազգային համագործակցության ընդլայնման և կապերի հաստատմանն ուղղված աշխատանքներ, նպատակ ունի դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) լիիրավ անդամ։  2021թ․-ին Պալատի և ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների մասնագիտացված կառույցների մասնակցությամբ ստեղծվեց Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խումբը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմինը։ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ստորագրվեց Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։

 

Լրացուցիչ տեղեկատվություն

Պալատը ստեղծվել է 1997 թվականին, գործել է որպես Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների գործում, համախմբել և միավորել է որակավորված աուդիտորների, հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների մեկ մասնագիտական ​​ասոցիացիայի շուրջ, որն էլ հետագայում վերակազմավորվել է Պալատի:

Պալատը 2005 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության թղթակից անդամ, ունի 678 անդամ, այդ թվում՝ 302 աուդիտոր, 346 փորձագետ հաշվապահ և 30 աուդիտորական կազմակերպություն:

 
 
 
 
 
 
 
Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված