ՊՆ փոխնախարարը կարևորում է ՌԴ-ի և Լեհաստանի հետ ռազմարդյունաբերական համագործակցությունը
ՄիջազգայինՌազմարդյունաբերությունը ՀՀ Պաշտպանության նախարարության առաջնահերթություններից մեկն է, եւ գլխավոր նպատակն է երկրում այդ ոլորտի զարգացումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս առումով ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը կարեւորում է ՌԴ-ի եւ Լեհաստանի հետ համատեղ ռազմարդյունաբերական համագործակցությունը:
«Այդ համագործակցության արդյունքում ոչ միայն վերանորոգվելու է ունեցած բազան, այլեւ արդիականացվելու, իսկ որոշ տեսակներ՝ անգամ արտադրվելու: Մեծ զարգացում է ապրում ռադիոէլեկտրոնիկան եւ տնտեսական ոլորտը», - ՀՀ գրողների միությունում կայացած հանդիպման ժամանակ ասաց Տոնոյանը` հավելելով, որ տարեցտարի բարձրանում է գիտահետազոտական աշխատանքների համար իրականացվող ներդրումների թիվը: