Երկար ժամանակով գազանջատումներ են սպասվում
Ուշադրության կենտրոնում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի, Ազատության, Դեմիրճյան, Զ.Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Պետրովի, Նալբանդյան փողոցների, «Գավառի հաց» ԲԲԸ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Ավելին՝ այստեղ