Քաղաքացիներին մտցրել են Գազել, որից ծուխ է դուրս է գալիս
Ուշադրության կենտրոնումՈստիկանությունը շարունակում է ընդդիմության նախաձեռնած ավտոերթերի մասնակիցներին բերման ենթարկել։ Քիչ առաջ մի քանի քաղաքացու նրանք բռնի ուժով մտցրին ոստիկանական գազել, որը անսարք էր ու ծուխ էր դուրս գալիս ավտոմեքենայի առջևի հատվածից։
«Արա, էս ի՞նչ եղավ, փոխեք ավտոն, փոխեք ավտոն»,- նշեց ոստիկաններից մեկը։
«Այ ապուշներ, մարդկանց կյանքի հետ եք խաղում, կվառվի հեսա էդ ավտոն»,- ասաց անցորդներից մեկը։