Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում
Ուշադրության կենտրոնումՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 15-ի և 18-ի երեկոյան ժամերին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` մայիսի 15-ի, 17-19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ավելին՝ այստեղ