Հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում
Ուշադրության կենտրոնումԵրեկ՝ մայիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:25-ի սահմաններում Արտակարգ իրվավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազնվաձոր համայնքին մոտակա դաշտամիջյան հատվածում ծառից կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից ու մինչ հրշեջ-փրկարարները կհասնեին, տեղի ուժերով հողանցման երկաթե սյունից քաղաքացիները իջեցրել են 30-35 տարեկան տղամարդու դի, այնուհետև հրշեջ-փրկարարները մոտ 2 կմ ոտքով դին մոտեցրել են երթևեկելի գոտի և հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներին: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է մահացածի իննքությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներին դեպքի մասին ահազանգել է Ազնվաձոր համայնքի ղեկավարը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: