Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Չի բացառվում, որ հրաժեշտ տամ իմ մասնագիտությանը, քանի որ այսօր դերասանի պահանջարկը բավականին նվազել է. Սեպուհ Ապիկյան

Life

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սեպուհ Ապիկյանը: Նրա հետ խոսել ենք իր հետ կատարված դժբախտ պատահարի հետեւանքով երկարատեւ լռությունից հետո կրկին նկարահանվելու, հեռուստադիտողի արձագանքի եւ ոլորտում առկա նրան անհանգստացնող խնդիրների մասին:

-Սեպուհերկար դադարից հետո վերադարձ, այն էլ բավակին լուրջ եւհեռուստադիտողին անծանոթ խաղովՄի փոքր կպատմե՞ք վերադարձի մասին՝ ինչպե՞սստացաք առաջարկը:

- Իմ աշխատանքային դադարի առաջին եւ հիմնական պատճառը երկու տարի առաջ ինձ հետ կատարված վթարն էր եւ դրա հետեւանքները: Իհարկե, այնպես չէ, որ մինչ այդ լողում էի առաջարկների մեջ, կամ ունեի լայն ընտրություն, որոնցից կհրաժարվեի կամ կընդունեի, սակայն ինչպես նշեցի, հիմնական պատճառը դժբախտ պատահարն էր, որի պատճառով մոտ 1.5 տարի ուղղակի թե հոգեպես եւ թե ֆիզիկապես հնարավորություն չունեի աշխատելու: Վնասվածքներս ծանր էին, երկար ժամանակ գիտակցությունս մթագնած էր, իսկ շարժումներս սահմանափակ, մի խոսքով ադեկվատ չէի: Իրականում, այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ երբեւէ կկարողանամ աշխատել իմ սիրելի մասնագիտությամբ: Մեր մենթալիտետում մի չգրված օրենք կա, երբ արտիստը մի որոշ ժամանակով անհետանում է բեմից եւ էկրաններից, նրա մասին շատ շուտ մոռանում են: Այդ հարցում ոչինչ չես կարող անել, բայց ինձ համար էլ անսպասելի առաջարկ ստացա շատ հետաքրքիր անձնավորության եւ յուրահըատուկ ռեժիսորի՝ Էդգար Բաղդասարյանի կողմից, ում առաջարկել էին նկրահանել «Հատուկ բաժին» հեռուստաֆիլմը: Նա նաեւ զբաղվում էր դերասանների ընտրուոթյամբ, այդպիսով ինձ էլ առաջարկեց մարմնավորել այդ ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին: Իհարկե, խոստովանեմ, որ սկզբում լիարժեք չխոստացա, որ կընդունեմ առաջարկը, քանի որ առողջական վիճակս կարող էր այնքան էլ թույլ չտալ նման ակտիվ կերպար կերտել, բայց ժամանակ անց ինձ կանչեցինք փորձնական նկարահանման եւ ինձ համար էլ անսպասելի վերջնական ընդունվեցի դերասանական կազմում:

-Ի՞նչ զգացողություններ ու  նաեւ արձագանքներ եղան այս աշխատանքիսց հետո

-  Ինչ վերաբերում է զգացողություններիս, բնականաբար, այդքան երկար դադարից եւ վնասվածքներից հետո ինձ համար մի փոքր խորթ էր կրկին աշխատելը: Շատ տեսարաններ ինձ դժվարությամբ էին հաջողվում, քանի որ շնչառական խնդիր եւ ուժեղ ցավեր ունեի, սակայն հոգեբանական կողմը իմ մեջ հաղթեց ֆիզիկականին եւ տրվելով աշխատանքիս՝ ուղղակի մոռացա խանգարող հանգամանքներն ու շարունակեցի աշխատել: Այս աշխատանքից հետո մարդկանց արձագանքների մասին ոչինչ ասել չեմ կարող՝ ելնելով տարբեր պատճառներից. Նախ նկարահանումներից հետո փակվել եմ իմ մեջ եւ համարյա չեմ շփվում արտաքին աշխարհի հետ, հետո, կարծում եմ, դա իմ ասլիքը չէ, այլ հեռուստադիտողի կամ քննադատների: Եվ, իհարկե, ցավով պետք է նշեմ, որ ֆիլմի մասին ինֆորմացիան բավականին քիչ էր եւ հեռուստադիտողի քիչ հատվածն էր տեղյակ այս ֆիլմի մասին, ուստի նման դեպքերում արձագանքների մասին խոսելը դեռ շուտ է:

 -Սեպուհմարդիկ սովոր էին Ձեզ տեսնել կատակերգական կերպարներում ու ոստիկանիդերում Ձեզ տեսնելը առավել քան անսպասելի էրի՞նչ եք կարծում՝ Ձերը դրամատիկթեկատակերգական դերերն ենՈ՞ր ժանրում եք,  ինչպես ասում են, Ձեզ Ձեր ափսեի մեջզգում:

-   Միգուցե սովոր են, չգիտեմ: Բազմիցս եմ ասել ու հիմա էլ կասեմ, որ դերասանի համար չկա եւ չպետք է լինի առանձնացված ժանր: Դերասանի մասնագիտությունը հենց դրանում է, որ նա կարողանա կերտել տարբեր կերպարներ, սկսած կոմեդիայից, վերջացրած դրամատիկ եւ այլ ժանրեր: Եվ ամենակարեւորը, ամեն ստեղծած կերպար բացարձակ պետք է տարբերվի մյուս կերպաներից, այլապես, եթե նմանություն եղավ, ուրեմն դերասանը կարող է հրաժարվել իր մասնագիտությունից եւ զբաղվի մեկ այլ գործով: Սա իմ կարծիքն է, մի գուցե շատերի համար սուբյեկտիվ, բայց ինձ համար հիմնավորված: Եթե մի բան ես անում, կամ պետք է անես շատ լավ, կամ չանես ընդհանրապես: Ինքս միշտ աշխատել եմ առաջնորդվել այդ օրենքով, ընդ որում դա ինձ համար վերաբերվում է բոլոր ոլորտներին, ոչ միայն արվեստին: Ես ինձ իմ ափսեում եմ զգում, երբ հագեցած եմ լինում իմ սիրելի ստեղծագործական աշխատանքով, եւ բացարձակ կապ չունի, թե ինչ ժանրում կլինեմ: Նաեւ ուզում եմ շեշտել՝  կինոյում պետք է խաղալ կինո, իսկ թատրոնում՝ թատրոն եւ ոչ թե հակառակը, որը ցավոք շատ է պատահում:

-Նույն կերպ՝ ի՞նչ եք կարծումմարդիկ Ձեզ ուզում են տեսնել դրամատիկթեկատակերգական ժանրում:

-   Չեմ կարող այս հարցին պատասխանել, քանի որ մարդիկ տարբեր են: Հստակ համոզված եմ նաեւ, որ կա նաեւ հեռուստադիտողի մի զանգված, որոնք ինձ տեսնելիս ասում են՝ «Յախք, ոնց եմ սրանից զզվում»: Ցավոք, հասնելով 21-րդ դար, որն իբր ենթադրում է զարգացած ժամանակներ, սակայն անկեղծ պետք է  նշեմ, որ մեր հարգարժան հեռուստադիտողների մեջ կան մարդիկ, ովքեր չեն տարբերում արտիստին նրա ստեղծած կերպարից եւ պիտակավորում են դերասանին: Վերջերս նկարահանվել եմ նաեւ «Սահմանին» ֆիլմում, կերտելով բացասական կերպարի, մարմնավում էի ադրբեջանցի դիվերսանտի, չեմ զարմանա, որ մի օր էլ ինձ ազգի դավաճան դարձնեն: Թեպետ այսօր ամեն ինչ արժեզրկված է, շատ դեպքերում մարդիկ իրենց տեղերում չեն, եւ ցավում եմ, որ համարյա բոլոր ոլորտներում, այդ թվում արվեստում աշխատում են ոչ մասնագետներ:

Հատուկ Բաժինը» 20 մասանոց հեռուստաֆիլմ էրորը վստահաբար որակապես խիստտարբերվող է երկարաշունչ սերիալներիցՊատրա՞ստ եք խաղալ նաեւ նմանատիպերկարաշունչ սերիալներումգուցե նոր վերադարձի հետ նոր սկզբունքնե՞ր էլ ունեք այսառումով:

-  «Հատուկ բաժինը» անձամբ ինձ համար, այո, շատ լուրջ աշխատանք է հանդիսացել, սակայն պետք է կրկնեմ, որ դատողը ես չեմ: Կարծում եմ, գոյություն ունի չափի զգացողություն, նաեւ դերասանը չպետք է անդադար լինի հեռուստադիտողի աչքի առաջ, որպեսզի չձանձրացնի: Որքան էլ դժվար պայմաններում ենք ապրում, պետք է կարողանանք պահպանել հասարակական նորմերն ու էթիկայի կանոնները: Խաղա՞լ երկարաշունչ սերիալներում. նախ այսօր հեռուստատեսությունները կամաց-կամաց դադարում եմ երկրաշունչ սերիալների արտադրությունը եւ երկրորդ՝ ես արդեն ասացի, որ այնպես չէ, թե ընտրության լայն հնարավորություն ունեմ կամ առաջարկների տարափ: Բոլոր դեպքերում, կնախընտրեմ մասնակցել կարճ ֆիլմերում կամ հեռուստասերիալներում, որոնք նաեւ ուսուցողական իմաստ կունենան: Հատուկ սկզբունքներ չունեմ՝ մարդուն չես փոխի, ինչպես ծնվել եւ ձեւավորվել է, այդպես էլ կապրի ու կգնա այս աշխարհից:

 -Սեպուհվստահ եմոր վերջին աշխատանքը  նոր սկզբի մեկնարկ էի՞նչ է սպասվում2016-ինարդեն նոր ծրագրեր կա՞ն:

-    Չէի ասի, որ վերջին աշխատանքս ինչ-որ մեկնարկ է, կամ նոր առաջարկների հիմք: Ամեն դեպքում ես կամ եւ պատրաստ եմ աշխատել իմ սիրելի աշխատանքով: 2016-ի համար առանձնապես ոչ մի ծրագրեր առայժմ չունեմ: Չի բացառվում, որ հրաժեշտ տամ իմ մասնագիտությանը, քանի որ այսօր դերասանի պահանջարկը բավականին նվազել է: Գուցե զբաղվեմ մեկ ուրիշ մասնագիտությամբ, որոնք ինձ համար պակաս կարեւոր չեն, խոսքը երաժշտության եւ նկարչության մասին է:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Տարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ
Ամենադիտված