Լոնդոնը, Փարիզը եւ Բեռլինը պաշտպանել են ԱՄՀ-ի ղեկավար Լագարդի թեկնածությունը նոր ժամկետի համար
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը եւ Մեքսիկան իրենց պաշտպանությունն են հայտնել Քրիստին Լագարդի թեկնածությանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի պաշտոնում նոր հնգամյա ժամկետով նշանակվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall S treet Journal-ը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն նույնպես հասկանալ Է տվել, որ դրական Է վերաբերվում Լագարդի մանդատը երկարացնելու գաղափարին: «Նրան մեծ հարգանքով եմ վերաբերվում, նա գերազանց Է աշխատում: Ակնկալում եմ շարունակել նրա հետ համատեղ աշխատանքը»,-ասել Է Լյուն:
Լագարդի թեկնածության աջակցման այսչափ բուռն ալիքն ամրապնդում Է այն կարծիքը, որ նա լուրջ մրցակիցներ չի ունենա նոր ժամկետի համար պայքարում, արձանագրում Է թերթը: ԱՄՀ-ի ներկայիս ղեկավարի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ նաեւ զարգացող երկրներից շատերը:
Լագարդն ինքը, որն ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Է ընտրվել 2011 թվականի հուլիսին, իր հարցազրույցներում բազմիցս նշել Է, որ պատրաստ Է իր թեկնածությունն առաջադրել վերընտրվելու համար:
ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնում Լագարդի լիազորությունները լրանում են 2016 թվականի հուլիսի 5-ին: ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնն ավանդաբար զբաղեցնում Է եվրոպացի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: