Համանախագահները ԵԽԽՎ-ին կոչ են անում չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն բանակցային գործընթացը
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։
Այդ մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) ողջունել են ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու ջանքերը եւ պատրաստ են համագործակցային սկզբունքով աշխատել խաղաղ կարգավորմանը հավատարիմ կողմերի հետ։
Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կարող է մոտ ապագայում հակամարտության վերաբերյալ բանաձեւեր քննարկել եւ հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին եւ տարածաշրջանային ու միջազգային այլ կազմակերպությունների, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունված ձեւաչափը:
Մենք բարձր ենք գնահատում ԵԽԽՎ անդամների շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են խաթարել ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»: