Ռուս զինվորականները կայազոր տեղակայելու համար Ոսկեպարի սահմանագոտում 2 հա տարածք են վարձակալում
Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի եզրին ռուս զինվորականները պահեստային հողերից 2 հեկտար տարածք են վարձակալում, որպեսզի այնտեղ զինվորական կայազոր տեղակայեն։Կառուցվելիք կայազորի տեղը լուսանկարում պատկերված, կիսակառույց տների կողքով ձգվող միջպետական ճանապարհից մոտ 150-200 մետր վերեւ է գտնվում։
Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ ռուս զինվորականները այդ տեղանքում աշխատանքներ են արել, հողի գրունտի փորձանմուշ վերցրել։
Տեղեկություններ կան, որ ռուս զինվորականները Տավուշի մարզպետարանի հետ 2 հեկտար հողի վարձակալության պայմանագիր են կնքելու, ներկայումս այդ փաստաթուղթը մշակվում է։ Ռուս զինվորականները Ոսկեպարում են գտնվում 2021թ․ օգոստոսի սկզբից, սակայն մինչեւ այժմ որեւէ ակտիվություն չեն ցուցաբերել։
Ավելին՝ այստեղ