Բելառուսը դեսպանատուն Է բացում Վրաստանում
ՄիջազգայինԲելառուսը դեսպանատուն Է բացում Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետության նախարարների խորհրդի որոշման մեջ, որը տարածվել Է հունվարի 22-ին:
«Բելառուսի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հաստատությունների վերաբերյալ դրույթի 8-րդ կետին համապատասխան, Բելառուսի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում Է. 2016 թվականին Բելառուսի Հանրապետության դեսպանատուն բացել Վրաստանում»,-ասված Է փաստաթղթում:
Նախարարների խորհրդին կարգադրված Է ֆինանսավորել Վրաստանում Բելառուսի դեսպանատան բացման եւ պահելու ծախսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: