Գրոզնիում բազմահազարանոց հանրահավաք Է անցկացվել՝ հաջակցություն Ռամզան Քադիրովի
ՄիջազգայինԳրոզնիում անցկացվել Է «Միասնության մեջ Է մեր ուժը» հանրահավաքը՝ հաջակցություն Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Քաղաքի կենտրոնական հրապարակը եւ հարակից տարածքները լիք են եղել մարդկանցով: Հավաքվածները վանկարկում Էին՝ «Ռամզա՛ն, Ռամզա՛ն»: Շատերի ձեռքներին կային Ռուսաստանի եւ Չեչնիայի դրոշներ, ակցիայի մասնակիցները պարզել Էին ցուցապաստառներ՝ «Մենք պաշտպանում ենք Ռուսաստանին», «Մենք պաշտպանում ենք Ռամզան Քադիրովին», «Միասնության մեջ Է մեր ուժը» կարգախոսներով, ինչպես նաեւ պլակատներ՝ ոչ համակարգային ընդդիմության քննադատությամբ՝ «Ձեզ հարկավոր են մեծ ցնցումներ, մեզ հարկավոր Է մեծ Ռուսաստան»:
Քադիրովն ավելի վաղ հայտարարել Է, որ արտահամակարգային ընդդիմությունը փորձում Է օգուտներ քաղել Ռուսաստանի ծանր տնտեսական վիճակից: Նրա կարծիքով՝ նման մարդկանց պետք Է վերաբերվել որպես «վնասարարների» եւ դատել «նրանց քայքայիչ գործունեության համար: Քադիրովը նաեւ սպառնացել Է նրանց, «ովքեր վնասում են Ռուսաստանին»: Նրա խոսքով՝ այդ մարդիկ «արժանի են հիվանդասենյակների եւ փորձառու բժիշկների» հանրապետության հոգեբուժարաններում:
Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Մահոմեդ Դաուդովը նույնպես մեղադրանքներ Է հնչեցրել ընդդիմադիրների հասցեին եւ նրանց սպառնացել Քադիրովի հովվաշնով:
Այս հայտարարությունների քննադատությամբ հանդես են եկել քաղաքական, հասարակական գործիչներ ու իրավապաշտպաններ, նրանցից ոմանք կարծիք են հայտնել, որ Չեչնիայի ղեկավարը պետք Է հեռացվի պաշտոնից:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Չեչնիայի արհմիությունների նախագահ Հուսեյ Սոլտագերիեւը, ակցիայի նպատակը կտրական բողոք հայտնելն Է տնտեսական ծանր պայմաններում երկրի իրադրությունն ապակայունացնելու փորձերի դեմ:
Ակցիային մասնակցել են հասարակական կազմակերպությունների, իշխանության մարմինների ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ, կազակներ, հյուրեր Ռուսաստանի տարածաշրջաններից ու ԱՊՀ-ի երկրներից:
Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիային մասնակցել Է շուրջ 1 մլն մարդ: Միջոցառման մասնակիցները լիակատար աջակցություն են հայտնել պետության ու նրա քաղաքացիների արմատական շահերի պաշտպանության ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ջանքերին: