Դիտավորություն, թե պատահականություն. Նոր մանրամասներ՝ «Շանթի» հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից
Ուշադրության կենտրոնումԱլավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ողբերգության հետևանքով մահացածը, սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է:
Լոռու մարզային փրկարարական վարչությունից 1or.am-ին հայտնեցին, որ նկարահանում իրականացնելու ժամանակ նավակը շրջվել է, և քաղաքացին ընկել է գետը, խեղդվել: Մահն արձանագրվել է հիվանդանոցում, բայց քաղաքացին գետից դուրս բերելու պահին արդեն անգիտակից է եղել:
Ավելին՝ այստեղ