Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ


Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ, առանց կապ ու շրջափակված թշնամու զորքերով. Սերժ-Վարագ Սիսեռյան

Քաղաքականություն

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի անկման վերաբերյալ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, 44-օրյա պատերազմի կամավոր Սերժ-Վարագ Սիսեռյանի հետ: 

- Պարոն Սիսեռյան, Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն եք ունեցել ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կհիշե՞ք՝ ի՞նչ վիճակ էր վերջին օրերին, մասնավորապես Շուշիում ինչպիսի՞ն էր դրությունը և ինչպես էր կազմակերպվում քաղաքի պաշտպանությունը։

- Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Այսինքն՝ կարծում եմ, որ ԳՇ-ն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ,  իշխանությանը կամ սխալ, կամ կիսատ ինֆորմացիա էին փոխանցում։ Ո՞րն էր նպատակը՝ չգիտեմ։ Ասում էին՝ ամեն ինչ լավ է, նորմալ է, բայց իրականությունը տեղում լիովին այլ էր: Գնալով մեծանում էր փախուստի դիմողների թիվը, բայց չգիտես ինչու, այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամբողջությամբ չէր փոխանցվում։ Նույն իրավիճակն էր նաև Շուշիում։ Ամսի 5-6 ին՝ Շուշիում շատ, թե քիչ մի քանի տասնյակ թվով զինվորներ ու կամավորականներ էին մնացել։

- Ըստ Ձեզ ինչո՞ւ ընկավ Շուշին։ Մինչ օրս հստակորեն ոչ ոք չի ստանձնել Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը։ Կա՞ր հասցեական, հստակ պատասխանատու անձ այդ հարցում։

- Այդ հարցը ճիշտ կլինի՝ ուղղեք Սեյրան Օհանյանին, որը այդ օրերին Շուշիի պաշտպանության փաստացի հրամանատարն էր: Սեյրան Օհանյանին մեկը, վերջ ի վերջո, պետք է հարց տա, թե ինչո՞ւ նա նոյեմբերի 5-ի երեկոյան Շուշիից դուրս եկավ առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու: Մեր կապը հրամանատարության հետ կտրվեց շատ անհասկանալի ու տարօրինակ ձևով, արդյունքում մենք մոտ 20-30 հոգով, մնացինք միայնակ։ Կարծում եմ՝ կգա օրը, և Սեյրան Օհանյանը ստիպված կլինի պատասխանել Շուշիում լքված զինվորների և կամավորականների հարցերին։

- Ըստ Ձեզ՝ Շուշիի գրավման մասով 44-օրյա պատերազմի հետաքննությամբ զբաղվող ԱԺ հանձնաժողովը ինչպիսի՞ գործառույթներ ունի, արդյո՞ք բացի քաղաքական գնահատականից, հանձնաժողովի բացահայտումները պետք է հանգեցնեն իրավական հետեւանքների կոնկրետ պատասխանատուների համար։

- Հանձնաժողովը նախ և առաջ պետք է կանչի Օհանյանին, ինչպես նաև մեզ՝ այնտեղ գտնված կամավորականներիս, լսի վկայությունները։ Արդյունքում՝ կարծում եմ շատ բան կպարզվի, շատ հանգամանքներ կբացահայտվեն, կհստակեցվեն: Իսկ Սեյրան Օհանյանը այժմ մինչև հանրահավաքներին մասնակցելը, հայրենասիրական ճառեր արտասանելը, ճիշտ կանի, եթե հայելու մեջ նայի և ինքն իրեն հարց տա, թե ինչո՞ւ որպես Շուշիի փաստացի հրամանատար, մեզ՝ այնտեղ գտնվող տասնյակ զինվորներիս ու կամավորներիս, թողեց ու, առանց նախազգուշացնելու, ուղղակի «թռավ» Շուշիից բոլորիս համար անակնկալ հայտնվելով Երևանում: Կարծում եմ՝ նա պետք է առերեսվի իրականության հետ, և մինչ Երևանի հրապարակներում Արցախը «փրկելը», հանրությանը հստակորեն բացատրի, թե ինչո՞ւ այդ փրկչական գործը ձախողեց այն պահին, երբ իրոք դրա պահն էր ու իր պատասխանատվության ներքո։

Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Աշոտ Ղազարյանն ամուսնանում էՆվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանԻշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում
Ամենադիտված