Լատվիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Կիրկորովին և Պետրոսյանին. նրանց մուտքը երկիր արգելված է
Մշակույթ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, հումորիստներ Վլադիմիր Վինոկուրը, Եվգենի Պետրոսյանը և գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ Ուսմանովան Լատվիայի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա». նրանց մուտքը երկիր արգելված է։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Նրանց անորոշ ժամկետով արգելված է մուտք գործել Լատվիա. որոշումը կայացվել է ներգաղթի մասին օրենքի հիման վրա»,- գրել է նա։
Նշվում է, որ «սև ցուցակում» ընդգրկվելու պատճառն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությանն աջակցելու ակտիվ դիրքորոշումն է։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram