Խոշոր հրդեհ՝ «Տաթև» տոնավաճառում. Այն տարածվել է «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս»-ի տանիք. Տարհանվել է 16 քաղաքացի
Ուշադրության կենտրոնումՄայիսի 9-ին, ժամը 01:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․ ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիք:
Ավելին՝ այստեղ