Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր Կամենդատյան Հայաքվեն և երիտասարդը. Հրայր Կամենդատյան Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան


Արվեստագետներն ու արվեստասերները ծաղիկներ դրեցին Առնո Բաբաջանյանի շիրմին

Հասարակություն

Կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանն ընկերների, հարազատների հուշերում անսահման մեծ տաղանդի տեր արվեստագետ էր:

«Յուրահատուկ բնավորության ու հանճարի տեր երաժիշտ էր: Անսահման երևակայության, պիանիստիկ հնարավորություններով անձ էր: Լեգենդի նման տարածված է, որ համաշխարհային դեմք ունեցող դաշնակահարները, երևի թե փառք են տվել Աստծուն, որ Առնոն չի շարունակել իր կատարողական գործունեությունը, այլ սահմանափակվել է կոմպոզիտորի գործունեությամբ: Ով գիտի` որքան են ուրախացել կոմպոզիտորները, որ Առնոն կյանքի վերջին տասնամյակում անցել է էստրադային երգերի հորինմանը և դասական ժանրի ստեղծագործություններ քիչ է արարել»,- Արմենպրես-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը:

Նրա խոսքով` Բաբաջանյանի ստեղծագործությունները մշտապես տեղ են զբաղեցնում ցանկացած հայ երաժշտի երկացանկում:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի համոզմամբ`

Առնո Բաբաջանյանը հայ երաժշտության հսկաներից է:

«Բացի նրանից, որ նա արտակարգ դաշնակահար է եղել՝ ամենաբարձր մակարդակի, նա լրիվ տրվել է երաժշտությանը: Այն մեծաթիվ երգերը, որոնք գրել է, մինչև հիմա կատարվում են, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր: Նա այնքան էր սիրում իր ժողովրդին… Եվ մեզ համար կարևորն այն էր, որ իր բոլոր երգերը նա սկզբում ձայնագրում էր Երևանում՝ հայ երգիչների հետ, այնուհետև նոր տանում էր ուրիշներին»,- նշեց նա:

Երզնկյանի հավաստմամբ` Բաբաջանյանը շատ բծախնդիր մարդ էր, և Ռաիսա Մկրտչյանը նրա այնքա~ն երգերի առաջին կատարողն էր:

«Նրա երաժշտական տվյալներն այնքան բարձր էին, որ Առնոն գիտեր, որ տվյալ երգը պետք է Ռաիսան երգի: Երբեմն ասում են, որ նա ռուս երգիչների հետ է աշխատել՝ մոռանալով մեր հայ երգիչներին, բայց դա սխալ է: Ես շատ ուրախ եմ, որ նրա 95-ամյակը մենք այսօր նշում ենք բազմաթիվ երիտասարդների հետ, որովհետև Առնո Բաբաջանյանին հիշում են, հիշում են բոլորը»,-շեշտեց նա:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ընդգծեց, որ ծավալի առումով Բաբաջանյանը քիչ գործեր է թողել, բայց որակի իմաստով՝ դրանք տիեզերական բարձրություն ունեն, ինչը նա թողել է շնորհիվ իր տաղանդի և ֆենոմենալ աշխատասիրության:

«Մի քանի ամիս առաջ ընթերցում էի Առնո Բաբաջանյանի հետ կապված որոշ հուշեր, և շատ հետաքրքիր էր, թե ինչ էր ինքն ասել իր մասին, ինչ-որ տեղ ցավով, ինչ-որ տեղ հպարտությամբ: Նա ասում է. «Ես ամենուրեք, ամեն պահ շրջապատված եմ հնչյուններով, ես ազատ ժամանակ չեմ ունեցել և հիմա էլ չունեմ: Ամենուրեք ինձ պաշարում են հնչյունները՝ նույնիսկ երազում, և այդ հնչյուններից ես վերցնում եմ սրտահաճներն ու ստեղծում մեղեդիներ, երգեր, որոնք դառնում են ժողովրդինը»: Կարծում եմ, իր կողմից արտահայտած այս խոսքերն ամենամեծ գնահատականն են, և այդ տողերի տակ այսօր կարող է ստորագրել ցանկացած հայ, մտավորական: Եկեք մեր գլուխներն այսօր բարձր պահենք, ոչ թե խոնարհենք, որովհետև հայ ժողովուրդն ունի մի մարդ, որով կարող է հպարտանալ և մեր մշակույթը հպարտությամբ ներկայացնել ողջ աշխարհին»,-հավելեց նա:

Հունվարի 22-ին` Բաբաջանյանի ծննդյան առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, մտավորականները, արվեստասերներն այցելեցին Երևանի կենտրոնական գրեզմանատուն` հարգանքի տուրք մատուցելու կոմպոզիտորի հիշատակին:

20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի գագաթներից մեկը՝ Առնո Բաբաջանյանը կդառնար 95 տարեկան: Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։

Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդը նկատել է անգամ Արամ Խաչատրյանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ:

Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում: 

Գրել է երաժշտություն նաև «Առաջին սիրո երգը». «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմերի համար:

Որպես դաշնակահար` Բաբաջանյանն աչքի է ընկել հատկապես սեփական ստեղծագործությունների կատարմամբ:

Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերինԻնչպես է շոգը թելադրում մենյուն. Ֆրանսիայում կտրուկ նվազել են սուրճի, շոկոլադի և նրբերշիկների վաճառքներըՀՖՖ լիմիտն ընդդեմ «Նոայի». «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներիցԼոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերինՎարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներԱշոցքում նշվել է համայնքի օրըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք ձգտում են օրինական ճանապարհով անցնել այս միջազգային ջրային ուղով․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին, բшխվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnրՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՏորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին
Ամենադիտված