Շտապօգնության մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել 7 րոպե անց և պացիենտին տեղափոխել 6 րոպեում․Քաղաքապետարանի պարզաբանումը
Ուշադրության կենտրոնումԵրևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել սրտի կանգով։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։
Ավելին՝ այստեղ