Օզբիլիսը թուրքական «Բեշիքթաշ»-ում հանդես կգա հաջորդ մրցաշրջանից
ՍպորտԹուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի արտաքին տարնսֆերների հարցով պատասխանատու Էրդալ Թորունօղուլլարըն հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն իրենց ակումբում կխաղա արդեն հաջորդ մրցաշրջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ով հայազգի ֆուտբոլիստին անվանում է «Հայաստանի Մեսսի»:
«Օզբիլիսի հետ կապված կարևոր ծրագրեր ունենք հաջորդ մրցաշրջանում: 6 ամիս ժամկետով նրան վարձակալության հիմունքներով կտրամադրենք «Ռայո Վալեկանո»-ին: Առաջիկա մրցաշրջանում արդեն «Բեշիքթաշ»-ի մարզաշապիկով նա ցույց կտա, թե ինչպիսի խաղացող է»,- ասել է Թորունօղուլլարըն:
Թուրքական ԶԼՄ-ները ողողված են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի՝ Մոսկվայի «Սպարտակ»-ից Ստամբուլի «Բեշիքթաշ» տեղափոխվելու մասին լուրերով: Օզբիլիսի տրանսֆերը թուրքական ակումբի վրա կարժենա 3 միլիոն եվրո: «Բեշիքթաշ»-ը միանգամից կիսապաշտպանին վարձակալական հիմքունքներով տրամադրելու է իսպանական «Ռայո Վալեկանո»-ին, որն Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է երկար ժամանակ: Պատճառը կիսապաշտպանին խաղային պրակտիկա տրամադրելն է:Բացի այդ, նշվում է, որ «Բեշիքթաշ»-ն Օզբիլիսին դիտարկում է որպես Գյոքհան Տերեին փոխարինող, որը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը: