Ֆրանսիայի հրապարակում մահացածը «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանն է
Ուշադրության կենտրոնումՖրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, մահացած տղամարդը Երևանի ավագանու նախկին անդամ, ՀՀԿ թեկնածու «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանն է, հայտնում է Freenews-ը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք որ Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, երիտասարդ տղամարդ է մահացել:
Տեղեկությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաստատել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.
«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Ավելին՝ այստեղ