Իշխան Սաղաթելյանը՝ Սոս Ջանիբեկյանի վրա շշեր նետելու մասին
Հասարակություն«Ֆրանսիայի» հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ այսօր՝ մայիսի 5-ին Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նախօրեն դերասան Սոս Ջանիբեկյանի վրա ակցիայի մասնակիցների կողմից շշեր նետելու միջադեպին:
«Ամեն դեպքում ես ասել եմ, կոչ արել եմ, որ պետք չի գնալ սադրանքի, պետք չի բռնություն գործադրել նրանց նկատմամբ, ովքեր այլ կերպ են մտածում, որովհետև մեր նպատակը այլ է: Իհարկե, կան մարդիկ, ովքեր արժանի են դատապարտման, բայց ամեն դեպքում մեզ համար անընդունելի է փողոցում անհաների նկատմամբ բռնություն գործադրելը: Դա միշտ եղել է այս իշխանությունների ոճը:
Ավելի վաղ՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում է.
«Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:
Ավելին՝ այստեղ