Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ալիևի նոր մեղադրանքը հայերին

Ուշադրության կենտրոնում

2022 թվականի ապրիլի 29-ին նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացրել է միջազգային համաժողով՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորագրով, որին մասնակցել են 23 երկրներից 40 մասնակիցներ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաժողովը տևել է ավելի քան երեք ժամ՝ Ալիևի կարճ ներածական խոսքով, որին հաջորդել են երկարաշունչ պատասխաններ՝ տրված շողոքորթող օտարերկրյա հյուրերի տասնյակ հարցերին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ադրբեջանի նախկին փոխարտգործնախարար, համաժողովը հյուրընկալող ADA (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիա) համալսարանի ռեկտոր Հաֆիզ Փաշաևը։ Նա ասաց, որ համաժողովը «նվիրված է Մեծ հաղթանակին և ադրբեջանական հողերի ազատագրմանը»։ Համաժողովի նախորդ օրը մասնակիցներին շրջագայության էին տարել Ֆիզուլի և Շուշի։ Փաշաևն ասաց. «Մեր հյուրերը կարողացել են տեսնել նաև հայկական բռնազավթումից հետո մնացած բարբարոսական ավերածությունների որոշ հատվածներ»։

Ալիևն իր ելույթում նշեց, որ 2020 թվականի պատերազմում «կապիտուլյացիայից» հետո, Հայաստանը վերջերս ընդունել է «Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության հինգ հիմնական սկզբունքները»։ Նա ասաց, որ Ադրբեջանը կորցրել էր խաղաղության հնարավորությունը «երեսուն տարով՝ անջատողականության և հայկական  բռնարարքների  պատճառով…․ Անձամբ ես, երբեք չեմ մոռանա վայրագություններն ու բարբարոսությունը»։

Ալիևը կոչ է արել հայերին «վերջ դնել իրենց տարածքային պահանջներին Ադրբեջանից և Թուրքիայից…․ Կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը և երկրի քաղաքական  շերտավորումը լիովին հասկանան դա և դադարեն մեկընդմիշտ վրեժխնդիր լինել…․ Դա անարդյունավետ է, քանի որ Հայաստանի համար այն ավելի ցավալի կլինի, քան նախկինում…․ Բացարձակապես անտրամաբանական է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային, որն ունի աշխարհի առաջատար տնտեսություններից և շատ քիչ գոյություն ունեցող առաջատար բանակներից մեկը»։ Հայերը պետք է «հրաժարվեն բոլոր պատրանքներից»։

Ալիևը նույնիսկ համարձակվել է նախազգուշացնել հայերին՝ «դադարեցնել բանակը վերակառուցելու, հզորանալու, հինգ միլիոն բնակչություն ունենալու բոլոր փորձերը, որ նրանք հայտարարել են որպես իրենց պետական ծրագիր՝ հետո իրենց տարածքները հետ վերցնելու համար։ Դրանով պաշտոնապես կավարտվի նրանց պետականությունը»։

Ալիևը մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և մեր բոլոր քաղաքները, այդ թվում՝ Աղդամն ու Շուշան անվանափոխելու մեջ»։

Ալիևը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ արգելափակել Հայաստանին զենքի մատակարարումը. «Մենք բազմիցս հրապարակավ ասել ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքը կանոնավոր կերպով, օրական մի քանի բեռնատար ինքնաթիռներով նրանք Հայաստան են տեղափոխել Ռուսաստանից։ Մենք հետևել ենք բոլոր երթուղիները Ռոստովից և Մոզդոկից։ Մենք խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել Ռուսաստանից Վրաստան ցամաքային ճանապարհը, որով զենք էին տեղափոխում Հայաստան, և դա նույնպես արել են, որի համար շնորհակալ ենք։ Մենք նամակներ ենք ուղարկել Կասպից ծովի ափամերձ բոլոր երկրներին, որպեսզի թույլ չտան ռուսական բեռնատար ինքնաթիռներին զենք տեղափոխել Հայաստան։ Նամակներ ենք ուղարկել Ղազախստանին, Թուրքմենստանին և Իրանին։ Բայց, ցավոք, ինքնաթիռներն օգտագործում էին այս երկրների տարածքները Հայաստան մուտք գործելու համար»։

Ալիևը նաև ծաղրել է Հայաստանին ու Սփյուռքին, որ մտածում են, թե «ամբողջ աշխարհն պարտական է իրենց ամեն ինչում, և ինչ-որ մեկը կգա կպաշտպանի նրանց, ինչ-որ  մեկը կգա կկռվի նրանց համար, ինչ-որ մեկը կգա փող ու ամեն ինչ կտա նրանց, և նրանք կնստեն ու կշահագործեն իրենց վիճահարույց ու կասկածելի, այսպես կոչված  ողբերգությունը»։

Ալիևը հայերին մեղադրեց հօգուտ Ադրբեջանի կորցրած տարածքները ականապատելու մեջ հենց պատերազմում տարհանելուց առաջ, այն բանից հետո, երբ Հայաստանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրեց «կապիտուլյացիայի ակտը»․ «Մենք նրանց 10-20 օր ժամանակ էինք տվել այդ տարածքներից հեռանալու համար՝ նոյեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: Բայց նրանք դա օգտագործեցին ականապատելու, իրենց չկառուցած, բայց բնակություն հաստատած տներն այրելու, ծառեր կտրելու և այլ էկոլոգիական աղետներ պատճառելու համար»: Նա ասաց, որ այդ նույն ժամանակահատվածում հայերը «ավերել են 30 հիդրոէլեկտրակայան»։

Ալիևը կեղծորեն պնդել է, թե Ադրբեջանը հանդուրժող, բազմամշակութային երկիր է։ Նա որպես օրինակ բերել է Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցու գոյությունը։ Եկեղեցում «հինգ հազար հայերեն գիրք կա», ասել է նա՝ թաքցնելով, որ եկեղեցին արդեն գործում է ոչ թե որպես սրբատեղի, այլ գրադարան։

Ալիևն իր հյուրերին վստահեցրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերին մենք համարում ենք մեր քաղաքացիները։ Հուսով ենք, որ նրանք նույնպես շուտով կհասկանան, որ ապրելով որպես Ադրբեջանի քաղաքացի՝ կունենան բոլոր իրավունքները, և նրանց անվտանգությունը պաշտպանված կլինի։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, բազմազգ երկիր է։ Այստեղ ապրող բոլոր էթնիկ խմբերը, այդ թվում՝ հայերը, ապրում են խաղաղ ու արժանապատիվ։ Մենք հայկական փոքրամասնություն ունենք, և նրանք երբեք որևէ խնդիր չեն ունեցել այդ առումով»։ Ալիևը հույս ունի, որ բոլորը մոռացել են Ադրբեջանում հազարավոր հայերի բազմիցս կրկնվող ջարդերի մասին։

Ալիևը պնդել է, որ Ադրբեջանն արդեն «որոշ հաղորդագրություններ է ստանում Ղարաբաղի հայերից՝ շատ դրական ուղերձներ։ Մենք արդեն սկսել ենք մի քանի նախնական շփումներ տարբեր մակարդակներով։ Չեմ ուզում շատ մանրամասներ բացել, բայց դա արդեն սկսվել է, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր մտադրությունը։ Նրանք կարող են լինել արագ տնտեսական զարգացման մի մասը, կարող են իրենց շատ ավելի ապահով, պաշտպանված և հանգիստ զգալ միասնական ադրբեջանական պետության կազմում, բայց նրանք պետք է հրաժարվեն իրենց անջատողական միտումներից և անջատողական նկրտումներից»:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա բանակցություններին իրենց փոխադարձ սահմանները սահմանազատելու և սահմանագծելու համար, Ալիևը պնդեց, որ կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս՝ Երևանն ու Զանգեզուրը «եղել են Ադրբեջանի մաս»:

Իր ելույթի ժամանակ Ալիևը հակադրվեց Ռուսաստանին՝ պատասխանելով Ուկրաինայի մասին հարցին։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը…․

Ամենակարևորը՝ չպետք է երբեք համաձայնվել բռնազավթման հետ», ասաց նա:

Ի վերջո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անարգելով Ալիևը հիշեց, թե ինչպես է նա ասել. ««Ղարաբաղը Հայաստան է»։ Հիմա ի՞նչ են ասում։ Հիմա ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում․նույն մարդիկ, որոնք 2019-ին ասում էին. «Ղարաբաղը Հայաստան է»»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով
Ամենադիտված