Մոգադիշոյում 20-ից ավելի մարդ Է զոհվել ռեստորանի վրա «Աշ Շաբաբի» զինյալների հարձակման հետեւանքով
ՄիջազգայինՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի Liido Seafood ռեստորանի վրա զինյալների հարձակման հետեւանքով 20-ից ավելի մարդ Է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես»-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Գրոհի պատասխանատվությունը, որն սկսվել Է հունվարի 21-ի երեկոյան, ստանձնել Է «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը:
Անվտանգության ուժերը ռեստորանի շենքը հսկողության տակ են վերցրել լուսաբացից առաջ: Կապիտան Մուհամեդ Հուսեյնի խոսքով՝ հատուկ նշանակության ուժերի մարտիկները բազմաթիվ մարդկանց են փրկել, որոնք արգելափակված Էին ռեստորանի սրահում:
Ականատեսների խոսքով՝ ռեստորան ներխուժած զինյալները բացականչում Էին «Ալլահ աքբար» եւ անկանոն կրակում հաստատության մուտքի մոտ գտնվող մարդկանց վրա:
Գրոհին մասնակցել են հինգ ծայրահեղականներ: Նրանցից չորսն սպանված են, իսկ մեկը՝ ձերբակալված:
Հայտնի Է, որ այդ վերը նշված հաստատություն այցելում են ունեւոր մարդիկ, վերնախավի եւ պետական աշխատակազմի ներկայացուցիչները: