Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Հավանայում անցկացվող վարկանիշային մրցաշարին
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը եւ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցեն հունվարի 22-23-ը Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացվող մրցաշարին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, Կուբայի մրցաշարը օլիմպիական վարկանիշային է, այստեղ մասնակիցները պայքարելու են Ռիո- 2016-ի ուղեգրեր ձեռք բերելու համար: Հայ ձյուդոիստները մրցատեղի են մեկնել մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ: